ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նշանակվում են մարդիկ, ովքեր չունեն էդ պաշտոնին հարիր գիտելիք ու փորձ

Նշանակվում են մարդիկ, ովքեր չունեն էդ պաշտոնին հարիր գիտելիք ու փորձ
17.11.2026 | 17:06

Որպես գորիսաբնակ ձգտում եմ հիմնականում չանդրադառնալ Երևանի խնդիրներին, մանավանդ, որ ակտիվորեն քարոզում եմ Երևանում չապրել. այո, համարում եմ, որ նորմալ ապրելու համար Երևանը հարմար քաղաք չի։

Բայց վերջին շրջանում արդեն լրիվ ակնառու է խցանումների խնդիրը, որը գործող իշխանությունը չի կարողանում լուծել։ Առհասարակ, չգիտեմ որևէ խնդիր, որ իրենք կարողանում են լուծել։ Որովհետև չունեն կարողություն հասկանալու խնդիրը, ձևակերպելու այն, պատճառները ուսումնասիրելու և այլն։ Որովհետև ովքեր պիտի կարողանային նման բաներ անել, էդ պաշտոնյաները հիմանկանում փողոցից են եկել ու վերլուծական դատողություն չունեն։

Իրենց հիմնական առավելությունն էն է, որ Նիկոլին բալետ են արել որևէ ժամանակշրջանում։

Ինչ որ է, անցնենք առաջ։

Ինչո՞ւ է այդքան անտանելի Երևանը;

Որովհետեւ ինստիտուցիոնալ ճանապարհային հանգույցներ, որոնք միտված են բեռնաթափելու քաղաքը և ծանրաբեռնված փողոցները, կառուցվել են միայն նախկինների օրոք։

Իսկ ներկաները, որոնք արդեն համարյա կառավարում են էնքան, որքան յուրաքանչյուր նախկին իր ժամանակին է կառավարել՝ այսինքն 8 տարի, միայն շինթույլտվություն են տվել ու հպարտացել դրանով, թե՝ տեսեք-տեսեք, Երևանում կռունկները ինչքան շատ են։

Չի կառուցվել որևէ ճանապարհ, կամուրջ, որը միտում ունի քաղաքը բեռնաթափելու, շրջանցելու։ Միայն եղել են խոստումներ ու սիրուն-սիրուն խոսքեր։ Էդ առումով, իհարկե, մրցակից չունեն։

Ու ստացել ենք էս բարդակը, որովհետև լայաղ չեն արել մի քայլ ավել մտածել։

Մի հատ կարկուլյատոր ես վերցնում, հաշվում միջին մեքենաների քանակը, քո փողոցների լայնությունը, երկարությունը, ծանրաբեռնվածությունը ու մի քանի բան էլ գումարում, հանում, ամեն ինչ շատ պարզ է։

Բայց դա էլ չեն կարող անել։

Որովհետև պաշտոնի նշանակվում են մարդիկ, ովքեր չունեն էդ պաշտոնին հարիր գիտելիք, փորձ։ Ու դրա համար էլ ունենք էս բարդակը։

Լուսանկարում Բարեկամությունն է ու նախկինների օրոք կառուցված կամուրջը։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 370

Մեկնաբանություններ